15:20  ,  12 սեպտեմբերի, 2022

Հայաստանի թիմը 4 մեդալ է նվաճել Կրասնոդարում

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը 4 մեդալ է նվաճել Կրասնոդարում անցկացված Նիկոլայ Պավլյուկովի անվան 13-րդ միջազգային մրցաշարում, որին այս տարի մասնակցում էր 19 երկրի ներկայացուցիչ, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:

Հայաստանի թիմից արծաթե մեդալակիր է դարձել 71 կգ քաշային Գարիկ Անտանոսյանը, իսկ 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը, 75 կգ քաշային Ալիկ Հովհաննիսյանը և 80 կգ քաշային Համլետ Ադամյանը նվաճել են բրոնզե մեդալներ:

Հայաստանի թիմը 20 մարզիկով գտնվում է Կրասնոդարում՝ պատրաստվելով նոյեմբերին Իսպանիայում անցկացվելիք երիտասարդների աշխարհի առաջնությանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English