11:02  ,  12 սեպտեմբերի, 2022

Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է Ալկարասին

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» շնորհահովել է իսպանացի Կառլոս Ալկարասին թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության տիտղոսը նվաճելու եւ աշխարհի առաջին ռակետ դառնալու առթիվ։ 19-ամյա թենիսիստն Արքայական ակումբի երկրպագու է։

«Շնորհավորում ենք պատմական հաղթանակի առթիվ։ Մենք հպարտ ենք, որ «Ռեալի» երկրպագուն նվաճել է իր առաջին տիտղոսը «Մեծ սաղավարտում» եւ դարձել ամենաերիտասարդ առաջին ռակետը պատմության մեջ»,- նշվում է «Ռեալի» շնորհավորական հաղորդագրությունում։

Նյու Յորքում ավարտված US Open-ի եզրափակիչում Ալկարասը պարտության է մատնել նորվեգացի Կասպեր Ռուուդին, որը դարձել է աշխարհի երկրորդ ռակետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում