02:24  ,  12 սեպտեմբերի, 2022

Իտալիան՝ աշխարհի չեմպիոն

Լեհաստանի Կատովիցե քաղաքում անցկացված վոլեյբոլի տղամարդկանց աշխարհի առաջնության եզրափակիչում Իտալիայի հավաքականը մրցեց Լեհաստանի թիմի հետ եւ  առավելության հասավ 3:1 (22:25, 25:21, 25:18, 25:20) հաշվով՝ նվաճելով տիտղոսը։ Իտալացիները նախորդ անգամ 24 տարի առաջ էին նվաճել այս տիտղոսը։

Բրոնզե մեդալների համար պայքարեցին Բրազիլիայի եւ Սլովենիայի հավաքականները։ 3:1 (25:18, 25:18, 22:25, 25:18) հաշվով հաղթանակ տարան բրազիլացիները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս