00:50  ,  12 սեպտեմբերի, 2022

«Յուվենտուսը» վերջին րոպեներին փրկվեց պարտությունից (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 6-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» տանը մրցեց «Սալերնիտանայի» հետ։ Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը միայն ավելացված ժամանակում խուսափեց պարտությունից՝ 2:2։

«Յուվենտուսը» երկու գոլն էլ բաց թողեց առաջին խաղակեսում։ Աչքի ընկան իտալացի կիսապաշտպան Անտոնիո Կանդրեւան եւ լեհ հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկը։

Ընդմիջումից հետո թուրինյան թիմի բրազիլացի պաշտպան Բրեմերը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ ավելացված ժամանակում «Յուվենտուսին» պարտությունից փրկեց իտալացի պաշտպան Լեոնարդո Բոնուչիի գոլը 11-մետրանոցից հետո։ Իտալացի դարպասապահ Լուիջի Սեպեն հետ մղեց հարվածը, սակայն Բոնուչին առաջինը հասավ գնդակին եւ գրավեց դարպասը։

Երկու րոպե անց լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկը կարող էր հաղթանակ պարգեւել «Յուվենտուսին», սակայն նրա գոլը չգրանցվեց խաղից դուրս վիճակի պատճառով։ Միլիկը գոլը նշելիս հանել էր խաղաշապիկը եւ դրա համար ստացել երկրորդ դեղին քարտ ու հեռացվել։ Դրանից հետո սկսվեց վիճաբանություն։

«Յուվենտուսը» 10 միավորով բարձրացավ 8-րդ տեղ, «Սալերնիտանան» 10-րդն է՝ 7 միավոր։

Իտալիայի առաջնություն, 6-րդ տուր

«Յուվենտուս» - «Սալերնիտանա»՝ 2:2 (տեսանյութ)

Բրեմեր, 51, Լեոնարդո Բոնուչի, 90+3 -  Անտոնիո Կանդրեւա, 18, Կշիշտոֆ Պյոնտեկ, 45+4, 11մ

Չիրացրած 11մ՝ Լեոնարդո Բոնուչի, 90+3 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում