22:00  ,  11 սեպտեմբերի, 2022

«Լացիոն» հաղթեց Իմոբիլեի եւ Ալբերտոյի գոլերի շնորհիվ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 6-րդ տուրում «Լացիոն» Հռոմում ընդունեց «Վերոնային» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

Իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեի եւ իսպանացի կիսապաշտպան Լուիս Ալբերտոյի գոլերը։

«Լացիոն»  11 միավորով 6-րդ տեղում է եւ առաջատարներ «Նապոլիից», «Ատալանտայից» եւ «Միլանից» հետ է 3-ական միավոր։

Իտալիայի առաջնություն, 6-րդ տուր

«Լացիո» - «Վերոնա»՝ 2:0 (տեսանյութ)

Չիրո Իմոբիլե, 68, Լուիս Ալբերտո, 90+6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով