20:17  ,  11 սեպտեմբերի, 2022

Ֆերստապենն արդեն հաջորդ փուլում կարող է նվաճել տիտղոսը

Աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող հոլանդացի Մաքս Ֆերստապենն արդեն հաջորդ փուլում կարող է երկրորդ անգամ անընդմեջ նվաճել Ֆորմուլա-1-ի տիտղոսը։ 

Իտալիայի Մեծ մրցանակի հաղթողի կոչումը նվաճելու շնորհիվ Ֆերստապենը ընդհանուր հաշվարկում 116 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Ֆերարիի» մրցարշավորդ Շառլ Լեկլերից։

Մրցաշրջանի ավարտից հինգ փուլ առաջ տիտղոսը նվաճելու համար Ֆերստապենը հոկտեմբերի 2-ին Սինգապուրում պետք է գրավի առաջին տեղը, իսկ Լեկլերը 9-րդ տեղից բարձ չլինի, Սերխիո Պերեսն էլ՝ 5-րդ տեղից բարձր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում