13:58  ,  11 սեպտեմբերի, 2022

ԱԱ. Մալխաս Ամոյանն առաջին հաղթանակը տարավ

Բելգրադում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանն առաջին հաղթանակը տոնեց սփոփիչ գոտեմարտում: 77 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար պայքարի սփոփիչ գոտեմարտում Մալխաս Ամոյանը մրցեց շվեդ Պեր Ալբին Օլոֆսոնի հետ եւ հաղթեց 5:2 հաշվով: Ամոյանը Օլոֆսոնին հաղթել էր նաեւ այս տարվա Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում (9:0):

Հիշեցնենք, որ առաջին մրցումային օրը պայքարի դուրս եկած 23-ամյա Ամոյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել էր հունգարացի Զոլտան Լեւային, որը հասել էր եզրափակիչ, հայ ըմբիշին հնարավորություն տալով պայքարել բրոնզե մեդալի համար: Ամոյանը երկրորդ սփսոփիչ գոտեմարտը կանցկացնի Ղազախստանի ներկայացուցիչ Թամուրլան Շադուկաեւի հետ:

Քիչ անց մրցագորգ դուրս կգա օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոնը Արթուր Ալեքսանյանը: Կմեկնարկի 1/8 եզրափակիչից, որտեղ նրա մրցակիցը կլինի Իգոր Ֆերնանդո Ալվիս դե Կեիրոս(Բրազիլիա)- Մեթեհան Բասար (Թուրքիա) զույգի հաղթողը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս