02:34  ,  11 սեպտեմբերի, 2022

ԱԱ․ Լեհաստանի եւ Իտալիայի հավաքականները կվիճարկեն աշխարհի չեմպիոնի կոչումը

Լեհաստանի Կատովիցե քաղաքում անցկացված վոլեյբոլի տղամարդկանց աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող Լեհաստանի հավաքականը 3:2 (23:25, 25:18, 25:20, 21:25, 15:12) հաշվով պարտության մատնեց բրազիլացիներին։

Եզրափակիչում լեհերի մրցակիցը կլինի Իտալիայի հավաքականը, որը 3:0 (25:21, 25:22, 25:21) հաշվով ուժեղ էր Սլովենիայի թիմից։

Եզրափակիչը տեղի կունենա սեպտեբերի 11-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում