02:16  ,  11 սեպտեմբերի, 2022

US Open. Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը նվաճեց տիտղոսը

Լեհ Իգա Շվյոնտեկը նվաճեց ԱՄՆ-ի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը կանանց մենախաղում։

Եզրափակիչում աշխարհի առաջին ռակետը մրցեց աշխարհի 5-րդ ռակետ, թունիսցի Օնս Ժաբերի հետ եւ հաղթեց երկու սեթում 6:2, 7:6 (7:5)։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 45 րոպե։

Շվյոնտեկն առաջին անգամ նվաճեց ԱՄՆ-ի բաց առաջնության տիտղոսը եւ կստանա 2,6 միլիոն դոլար մրցանակային գումար եւ 2000 վարկանիշային միավոր։

Շվյոնտեկը Լեհաստանի առաջին ներկայացուցիչն է, որին հաջողվում է նվաճել այս տիտղոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English