01:15  ,  11 սեպտեմբերի, 2022

«Մարսելը» հաղթեց «Լիլին» եւ հետ չմնաց ՊՍԺ-ից (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 7-րդ տուրում «Մարսելը» տանը մրցեց «Լիլի» հետ։ Խորվաթ Իգոր Տուդորի գլխավորած թիմն առավելության հասավ 2:1 հաշվով։

«Մարսելին» հաղթանակ բերեցին չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի եւ ֆրանսիացի պաշտպան Սամուել Ժիգոյի գոլերը։

«Մարսելը» 19 միավորով երկրորդն է։ Նույնքան միավոր ունի առաջատար ՊՍԺ-ն։ «Լիլը» 6-րդն է՝ 10 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 7-րդ տուր

«Մարսել» - «Լիլ»՝ 2:1 (տեսանյութ)

Ալեքսիս Սանչես, 26, Սամուել Ժիգո, 61  -  Իսմաիլի, 12

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում