00:57  ,  11 սեպտեմբերի, 2022

«Աթլետիկոյի» հաղթանակը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում «Աթլետիկոն» Մադրիդում ընդունեց Վիգոյի «Սելտային»։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը վստահ հաղթանակ տարավ 4:1 հաշվով։

«Աթլետիկոյից» աչքի ընկան արգենտինացի հարձակվող Անխել Կոռեան, արգենտինացի կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պաուլը եւ բելգիացի կիսապաշտպան Յանիկ Կարասկոն։ Գրանցվեց նաեւ մեկ ինքնագոլ մադրիդյան թիմի օգտին։

«Աթլետիկոն» 10 միավորով հավասարվեց երրորդ տեղում ընթացող «Վիլյառեալին» եւ չորրորդն է։ «Սելտան» 11-րդն է՝ 7 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 5-րդ տուր

«Աթլետիկո Մադրիդ» - «Սելտա»՝ 4:1 (տեսանյութ)

Անխել Կոռեա, 9, Ռոդրիգո Դե Պաուլ, 50, Յանիկ Կարասկո, 66, Ունայ Նունիես, 82, ինքնագոլ  -  Գաբրիել Վեյգա, 71

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում