00:43  ,  11 սեպտեմբերի, 2022

«Միլանն» ուժեղ էր «Սամպդորիայից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 6-րդ տուրում չեմպիոն «Միլանը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Սամպդորիայի» հետ եւ առավելության հասավ 2:1 հաշվով։

Արդեն 6-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Միլանի» բրազիլացի հարձակվող Ժունիոր Մեսյասը։ 47-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց միլանյան թիմի պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն։ 10 րոպե «Սամպդորիան» կարողացավ թվային առավելությունը վերածել գոլի։ Աչքի ընկավ սերբ կիսապաշտպան Ֆիլիպ Ջուրիչիչը։ 67-րդ րոպեին «Միլանի» հաղթական գոլը 11-մետրանոցից խփեց ֆրանսիացի հարձակվող Օլիվիե Ժիրուն։

«Միլանը» 14 միավորով հավասարվեց առաջատար «Նապոլիին» եւ երկրորդն է։ «Սամպդորիան» 18-րդ տեղում է՝ 2 միավոր։

Իտալիայի առաջնություն, 6-րդ տուր

«Սամպդորիա» - «Միլան»՝ 1:2 (տեսանյութ)

Ֆիլիպ Ջուրիչիչ, 57  -  Ժունիոր Մեսյաս, 6, Օլիվիե Ժիրու, 67, 11մ

Հեռացում՝ Ռաֆայել Լեաու («Միլան»), 47

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում