23:21  ,  10 սեպտեմբերի, 2022

«Բարսելոնան» խնդիրներ չունեցավ՝ 4:0 (ֆոտո, վիդեո)

Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվեց «Կադիսին» եւ հաղթեց 4:0 հաշվով։

55-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը, 10 րոպե անց իսպանացի Չավիի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։

83-րդ րոպեին հանդիպումն ընդհատվեց տրիբունայում տարեց երկրպագուներից մեկին շտապ բուժօգնություն ցույց տալու համար։ Նա սրտի կաթված էր ստացել։ Թիմերը հանդերձարանում սպասեցին մրցավարների որոշմանը։ Երկրպագուն տեղափոխվել է հիվանդանոց։

Հանդիպման վերսկսումից հետո կատալոնական թիմը եւս երկու գոլ խփեց։ Աչքի ընկան Իսպանիայի հավաքականի հարձակվող Անսու Ֆատին եւ ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն։ Երկուսին էլ գոլային փոխանցում կատարեց Ռոբերտ Լեւանդովսկին։

«Բարսելոնան» 13 միավորով բարձրացավ առաջին տեղ եւ 1 միավոր առաջ անցավ «Ռեալից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Կադիսը» 5-րդ պարտությունը կրեց եւ վերջինն է։

Իսպանիայի առաջնություն, 5-րդ տուր

«Կադիս» - «Բարսելոնա»՝ 0:4 (տեսանյութ)

Ֆրենկի Դե Յոնգ, 55, Ռոբերտ Լեւանդովսկի, 65, Անսու Ֆատի, 86, Ուսման Դեմբելե,  90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում