22:08  ,  10 սեպտեմբերի, 2022

«Ուրարտուն» ու «Ալաշկերտը» խաղացին ոչ ոքի՝ 1:1

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 7-րդ տուրում «Ուրարտուն» ընդունեց «Ալաշկերտին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

Առաջինը հաջողության հասան հյուրերը բրազիլացի հարձակվող Տիագո Գալվաոյի գոլի շնորհիվ։

«Ուրարտուին» պարտությունից փրկեց ռուսաստանցի կիսապաշտպան Դավիթ Խուրցիձեի գոլը։

«Ալաշկերտը» 17 միավորով առաջատարն է, «Ուրարտուն» երկրորդն է՝ 13 միավոր։

Հայաստանի Պրեմիեր լիգա, 7-րդ տուր

«Ուրարտու» - «Ալաշկերտ»՝ 1:1

Դավիթ Խուրցիձե, 57  - Տիագո Գալվաո, 16

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում