21:53  ,  10 սեպտեմբերի, 2022

«Ինտերը» հաղթեց, Մխիթարյանը դուրս եկավ փոխարինման (ֆոտո, վիդեո)

Իտալիայի առաջնության 6-րդ տուրում փոխչեմպիոն «Ինտերը» ընդունեց «Տորինոյին»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը հաղթանակ տարավ նվազագույն հաշվով։

89-րդ րոպեին աչքի ընկավ խորվաթ կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչը։

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» պահեստայինների թվում էր եւ 76-րդ րոպեին փոխարինեց թուրք կիսապաշտպան Հական Չալհանօգլուին։

«Ինտերը» 12 միավորով բարձրացավ երրորդ տեղ, «Տորինոն» 7-րդն է՝ 10 միավոր։

Իտալիայի առաջնություն, 6-րդ տուր

«Ինտեր» - «Տորինո»՝ 1:0 (տեսանյութ)

 Մարսելո Բրոզովիչ, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում