20:55  ,  10 սեպտեմբերի, 2022

Նեյմարի գոլը հաղթանակ բերեց ՊՍԺ-ին (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 7-րդ տուրում ՊՍԺ-ն սեփական խաղադաշտում մրցեց «Բրեստի» հետ եւ հաղթեց նվազագույն հաշվով։

Ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմին հաղթանակ բերեց բրազիլացի հարձակվող ՆԵյմարի գոլը 30-րդ րոպեին։ Գոլային փոխանցումը կատարեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։

Հյուրերը կարող էին վերականգնել հավասարությունը 71-րդ րոպեին, սակայն 11-մետրանոցն արդյունավետ իրացնել չկարողացավ ալժիրցի հարձակվող Իսլամ Սլիմանին։ Սեյվ կատարեց իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման։

ՊՍԺ-ն 19 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Լանսից»։ «Բրեստը» 17-րդն է՝ 5 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 7-րդ տուր

ՊՍԺ - «Բրեստ»՝ 1:0 (տեսանյութ)

Նեյմար, 30

Չիրացրած 11մ՝ Իսլամ Սլիմանի («Բրեստ»), 71

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով