18:56  ,  10 սեպտեմբերի, 2022

«Նապոլին» հաղթեց Ռասպադորիի գոլի շնորհիվ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 6-րդ տուրում «Նապոլին» հյուրընկալեց «Սպեցիային»։ Իտալացի Լուչանո Սպալետիի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլը հիմնական ժամանակի նախավերջին րոպեին խփեց 22-ամյա իտալացի հարձակվող Ջակոմո Ռասպադորին։

«Նապոլին» 14 միավորով բարձրացավ առաջին տեղ եւ 1 միավոր առաջ է «Ատալանտայից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Սպեցիան» 14-րդն է՝ 5 միավոր։

Իտալիայի առաջնություն, 6-րդ տուր

«Նապոլի» - «Սպեցիա»՝ 1:0 (տեսանյութ)

Ջակոմո Ռասպադորի, 89

«Ինտեր» - «Տորինո»՝ 20:00 (Երեւանի ժամանակ)

«Սամպդորիա» - «Միլան»՝ 22:45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով