18:04  ,  10 սեպտեմբերի, 2022

«Ռայո Վալիեկանոն» ուժեղ էր «Վալենսիայից» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում «Ռայո Վալիեկանոն» տանը մրցեց «Վալենսիայի» հետ եւ առավելության հասավ 2:1 հաշվով։

Դաշտի տերերից աչքի ընկավ իսպանացի կիսապաշտպան Իսի Պալասոն։ «Վալենսիայի» իսպանացի կիսապաշտպան Նիկո Գոնսալեսն էլ գրավեց սեփական դարպասը։ Իտալացի Ջենարո Գատուզոյի գլխավորած թիմից միակ գոլն ավելացված ժամանակում խփեց գվինեացի պաշտպան Մուկտար Դիակաբին։

«Ռայո Վալիեկանոն» 7 միավորով 10-րդ տեղում է, «Վալենսիան» 12-րդն է՝ 6 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 5-րդ տուր

«Ռայո Վալիեկանո» - «Վալենսիա»՝ 2:1 (տեսանյութ)

Իսի Պալասոն, 5, Նիկո Գոնսալես, 52, ինքնագոլ - Մուկտար Դիակաբի, 90+3

«Էսպանյոլ» - «Սեւիլիա»՝ 18:15 (Երեւանի ժամանակ)

«Կադիս» - «Բարսելոնա»՝ 20:30

«Աթլետիկո Մադրիդ» - «Սելտա»՝ 23:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով