12:04  ,  10 սեպտեմբերի, 2022

ATP. Կարեն Խաչանովը կբարձրանա առնվազն 19-րդ տեղ

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի դասակարգման աղյուսակում հաջորդ շաբաթ կբարձրանա առնվազն 19-րդ տեղ ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչում հանդես գալու շնորհիվ։

Այս մրցաշարից առաջ 26-ամյա հայ թենիսիստը 31-րդ տեղում էր։ ԱՄՆ-ի բաց առաջնությունում Կարեն Խաչանովը հաղթեց ամերիկացի Դենիս Կուդլային, բրազիլացի Տիագո Մոնտեյրոյին, բրիտանացի Ջեք Դրեյփերին, իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստային եւ ավստրալացի Նիկ Կիրյոսին։

Կիսաեզրափակիչում Կարեն Խաչանովը 6:7 (5:7), 2:6, 7:5, 2:6 հաշվով պարտվեց աշխարհի 7-րդ ռակետ, նորվեգացի Կասպեր Ռուուդին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով

  • Լրահոս