02:44  ,  10 սեպտեմբերի, 2022

«Լանսը» հաղթեց եւ բարձրացավ առաջին տեղ (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 7-րդ տուրում «Լանսը» տանը մրցեց «Տրուայի» հետ եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։ Միակ գոլը 39-րդ րոպեին խփեց ավստրիացի պաշտպան Կեւին Դանսոն։

«Լանսը» 17 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։

«Լանսին» այս տուրում շրջանցելու հնարավորություն ունեն 16-ական միավոր ունեցող ՊՍԺ-ն ու «Մարսելը»։

Սեպտեմբերի 10-ին ՊՍԺ-ն կընդունի «Բրեստին», «Մարսելը»՝ «Լիլին»։

Ֆրանսիայի առաջնություն, 7-րդ տուր

«Լանս» - «Լիլ»՝ 1:0 (տեսանյութ)

Կեւին Դանսո, 39

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով