02:22  ,  10 սեպտեմբերի, 2022

US Open. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ եզրափակիչ

Աշխարհի 31-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս Նյու Յորքում ավարտին մոտեցող ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակիչ։ 26-ամյա հայ թենիսիստը մրցեց աշխարհի 7-րդ ռակետ, 23-ամյա նորվեգացի Կասպեր Ռուուդի հետ, որն առավելության հասավ 7:6 (7:5), 6:2, 5:7, 6:2 հաշվով։ Պայքարը տեւեց 3 ժամ եւ 3 րոպե։

Եզրափակիչում Կասպեր Ռուուդի մրցակիցը կլինի Կառլոս Ալկարասի (Իսպանիա, 4) եւ Ֆրենսիս Տիաֆոյի (ԱՄՆ, 26) դիմակայության հաղթողը։

Կասպեր Ռուուդը կդառնա աշխարհի առաջին ռակետ, եթե նվաճի այս առաջնության տիտղոսը կամ Ալկարասը պարտվի կիսաեզրափակիչում։

ԱՄՆ-ի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 60 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս