09:09  ,  10 սեպտեմբերի, 2022

#SportLifeVLOG. #Munich2022-ը Մերդինյանի եւ Բաղդասարյանի չեմպիոնությամբ, մարզադահլիճի չլուծվող խնդիրը

NEWS.am Sport-ը ներկայացնում է հայկական սպորտի մասին պատմող #SportLifeVLOG նախագիծը, որը շարունակում է ներկայացնել հայկական սպորտի ամենակարեւոր իրադարձությունները: Հերթական թողարկումը նվիրված է սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի մեծ հաղթանակներին:

Հաղորդման հեղինակ Լուսինե Շահբազյանն անդրադառնում Հարություն Մերդինյանի երկրորդ չեմպիոնությանը, օլիմպիական բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանի մրցելույթին եւ երիտասարդական հավաքականի փայլուն մասնակցությանը Եվրոպայի առաջնությունում, Երեւանում հանդիպում Եվրոպայի կրկնակի չեմպիոնին եւ մյուս մեդալակիրներին, զրուցում ամենակրտսեր Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոնի՝ Համլետ Մանուկյանի հետ եւ հերթական անգամ անդրադառնում մարմնամարզիկների մարզադահլիճային չլուծվող խնդրին: 

Օգոստոսի 18-21-ը Գերմանիայի Մյունխեն քաղաքում տեղի ունեցած սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի մեծահասակների եւ երիտասարդների հավաքականները 8 մասնակցով նվաճեցին 5 մեդալ՝ երկու ոսկի, երեք արծաթ:

Եվրոպայի չեմպիոններ դարձան Հարություն Մերդինյանը (նժույգ թափեր) եւ Էրիկ Բաղդասարյանը երիտասարդական հավաքականից (զուգափայտ):

Արծաթե մեդալակիրներ դարձան Արթուր Դավթյանը (հենացատ), Համլետ Մանուկյանը երիտասարդական հավաքականից (նժույգ թափեր, օղակներ):

Հայաստանի երիտասարդական հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրեց 12-րդ տեղը: Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Գագիկ Խաչիկյանը բազմամարտում 32-րդ տեղը զբացեղրեց եւ նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիր:

#SportLifeVLOG-ի թողարկումներին հետեւեք  NEWS.am Sport-ի FacebookInstragamTwitter էջերում, NEWS.am-ի Youtube-ի պաշտոնական ալիքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում