20:11  ,  9 սեպտեմբերի, 2022

ԱԱ․ Ռուդիկ Մկրտչյանի եւ Մալխաս Ամոյանի մրցակիցները

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում սեպտեմբերի 10-ին կմեկնարկի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:

Այս անգամ պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները։ Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը մրցագորգ դուրս կգան Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանն ու աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը:

Մկրտչյանը պայքարը կսկսի 1/16-ից՝ հարավկորեացի Հ․ Ջեոնի մրցակցի հետ պայքարով, իսկ Ամոյանը՝ 1/32-ից: Նրա մրցակիցը Հունգարիան ներկայացնող Զոլտան Լևային է, հաղորդում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը։

Նախնական գոտեմարտերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 12:30-ից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English