19:48  ,  9 սեպտեմբերի, 2022

«Արարատ-Արմենիան» պարտության մատնեց «Նոային»

Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Արարատ-Արմենիան» ընդունեց «Նոային» եւ առավելության հասավ 3:0 հաշվով։

Աչքի ընկան բրազիլացի հարձակվող Ագդոն Մենեզեսը, բրազիլացի պաշտպան Ռոմերսիո Պերեյրան եւ պորտուգալացի պաշտպան Ուգո Ֆիրմինոն։

6 խաղից հետո «Արարատ-Արմենիան» 13 միավորով երկրորդն է եւ առաջատար «Ալաշկերտից» հետ է 3 միավոր։ «Նոան» վերջինն է՝ 2 միավոր։

Հայաստանի Պրեմիեր լիգա, 7-րդ տուր

«Արարատ-Արմենիա» - «Նոա»՝ 3:0

Ագդոն Մենեզես, 18, Ռոմերսիո Պերեյրա, 63, Ուգո Ֆիրմինո, 72

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս