19:37  ,  9 սեպտեմբերի, 2022

Կվարացխելիան՝ Իտալիայի առաջնության ամսվա լավագույն խաղացող

«Նապոլիի» վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան ճանաչվել է Իտալիայի առաջնության ամսվա լավագույն խաղացող օգոստոսին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում, հաղորդում է A Սերիայի կայքը։

Իտալական թիմի նորեկը օգոստոսին մասնակցել է չորս հանդիպման, խփել երեք գոլ, կատարել մեկ գոլային փոխանցում։

Խվիչա Կվարացխելիան Իտալիայի առաջնության ամսվա լավագույն խաղացող էր ճանաչվել նաեւ Իտալիայի ֆուտբոլիստների ասոցիացիայի վարկածով։

Իտալիայի առաջնության 5 տուրից հետո «Նապոլին» 11 միավորով երկրորդ տեղում է եւ 2 միավոր է հետ առաջատար «Ատալանտայից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով