17:53  ,  9 սեպտեմբերի, 2022

«Լեռնային Արցախն» ուժեղ էր «Արարատից»

Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի խաղում «Լեռնային Արցախը» Վայքում ընդունեց Երեւանի «Արարատին» եւ առավելության հասավ 2:1 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ էկվադորցի կիսապաշտպան Ջեյսոն Ռասինեսը։ «Արարատից» աչքի ընկավ հարձակվող Ռազմիկ Հակոբյանը։

«Լեռնային Արցախը» 10 միավորով 5-րդն է, «Արարատը» 7-րդն է՝  8 միավոր։

Հայաստանի Պրեմիեր լիգա,7-րդ տուր

«Լեռնային Արցախ» - «Արարատ»՝ 2:1

Ջեյսոն Ռասինես, 33, 65 -  Ռազմիկ Հակոբյան, 77

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս