16:45  ,  9 սեպտեմբերի, 2022

«Զենիթի» սանը միացավ «Ալաշկերտին»

«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել ռուս կիսապաշտպան Սերգեյ Իվանովի հետ, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը:

25-ամյա ֆուտբոլիստը Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» սան է, որի Մ-19 թիմի կազմում մասնակցել է ՈւԵՖԱ-ի Պատանեկան լիգային, իսկ երկրորդ թիմի կազմում խաղացել է Ռուսաստանի Առաջին դիվիզիոնում:

Իվանովը ներկայացրել է նաև Սլովակիայի «Կոշիցե» և «Զեմպլին» ակումբները, Ռուսաստանի Մ-15, Մ-16 և Մ-17 հավաքականները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում