14:44  ,  9 սեպտեմբերի, 2022

Ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը․ Թիմը պատրաստվում է բոսնիացիների դեմ խաղին

2024թ․ աշխարհի առաջնության ընտրական հիմնական փուլին ընդառաջ՝ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 9-14-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Սեպտեմբերի 14-ին ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը կմեկնի Բոսնիա և Հերցեգովինայի Զենիցա քաղաք, որտեղ սեպտեմբերի 17-ին կմրցի Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ։

Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

Լուան Մյուլլեր Բարբոսա - «Պալմա Ֆուտզալ» (Իսպանիա)
Ալբերտ Աղաջանով - «Ռոստով» (Ռուսաստան)
Արթուր Մկրտչյան - «Երևան ՖԱ»
Էմին Ղարաբեկյանս - «Երևան ՖԱ»
Վլադիմիր Սանոսյան - «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Ռոդրիգո Բարբոսա դո Պրադո - «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Արթուր Մելքոնյան - «Ուխտա» (Ռուսաստան)
Դենիս Նևեդրով - «Տյումեն» (Ռուսաստան)
Նիկիտա Խրոմիխ - «Տորպեդո» (Ռուսաստան)
Սարգիս Մարգարյան - «Ստալիցա» (Բելառուս)
Վիկտոր Սեիջի Մարտինս դե Սոուզա - «ԱԷԿ Աթենք» (Հունաստան)
Լուկաս Ռոզենսկի - «Այաթ» (Ղազախստան)
Սարո Գալստյան - «Երևան ՖԱ»
Գարեգին Մաշումյան - «Երևան ՖԱ»
Դավիդ Ասլանյան - «Երևան ՖԱ»
Գեղամ Թումբարյան - «Երևան ՖԱ»
Ռաֆիկ Մելիքյան - «Երևան ՖԱ»
Արթուր Պատատյան - «Երևան ՖԱ»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում