13:48  ,  9 սեպտեմբերի, 2022

ԵԼ․ Ռոնալդուն ամենացածր գնահատականն է ստացել

37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամենացածր գնահատականն է ստացել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներից իսպանական «Ռեալ Սոսիեդադի» դեմ Եվրոպայի լիգայի առաջին տուրի խաղում։

Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը «Օլդ Տրաֆորդում» պարտվել էր 0:1 հաշվով։ Ռոնալդուն մեկնարկային կազմում անցկացրել էր ամբողջ հանդիպումը։

WhoScored-ը նրա խաղը գնահատել է 5,9։ Ռոնալդուն գոլ խփել էր, սակայն գրանցվել էր խաղից դուրս վիճակ։ Ամենաբարձր գնահատականը ստացել է շվեդ կիսապաշտպան Էնթոնի Էլանգան` 7,1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում