11:49  ,  9 սեպտեմբերի, 2022

ՄՕԿ-ը բռնցքամարտը դեռ չի ընդգրկել 2028թ․ Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի ծրագրում

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) դեռ չի ընդգրկել բռնցքամարտը 2028թ․ Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի ծրագրում, հաղորդում է Reuters-ը։ ՄՕԿ-ը մտահոգված է, որ Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (IBA) լուրջ կախվածություն ունի ռուսական «Գազպրոմ» էներգետիկ ընկերությունից։

«Այս պահին բռնցքամարտն ընդգրկված չէ 2028թ․ Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի ծրագրում։ Հաշվի առնելով իրական առաջընթացի բացակայությունը՝ ՄՕԿ-ի Գործադիր կոմիտեն չի կարող փոխել այդ որոշումը եւ կշարունակի հետեւել IBA-ի կառավարմանը»,- նշվում է ՄՕԿ-ի նամակում՝ ուղղված IBA-ին։

Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարերն անցկացվել էին ՄՕԿ-ի աշխատանքային խմբի ղեկավարությամբ։ IBA-ն զրկվել էր դրանք անցկացնելու հնարավորությունից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English