01:09  ,  9 սեպտեմբերի, 2022

ԵԼ․ «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)

Եվրոպայի լիգայում տեղի ունեցան խմբային մրցաշարի առաջին տուրի հանդիպումները։ Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդում» ընդունեց իսպանական «Ռեալ Սոսիեդադին» եւ պարտվեց նվազագույն հաշվով։

Միակ գոլը 59-րդ րոպեին 11-մետրանոցից խփեց իսպանացի կիսապաշտպան Բրաիս Մենդեսը։

«Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։

Եվրոպայի լիգա, առաջին տուր

A խումբ

«Ցյուրիխ» - «Արսենալ»՝ 1:2 (տեսանյութ)

«ՊՍՎ Էյնդհովեն» - «Բուդյո-Գլիմտ»`1:1

B խումբ

«Ֆեներբահչե» - «Դինամո Կիեւ»` 2:1

«ԱԵԿ Լառնակա» - «Ռեն»` 1:2

C խումբ

«Լուդոգորեց» - «Ռոմա»` 2:1 (տեսանյութ)

«ՀԻԿ Հելսինկի» - «Բետիս»` 0:2

D խումբ

«Ունիոն Բեռլին» - «Յունիոն Սենտ-Ժիլուա»` 0:1

«Մալմյո» - «Բրագա»` 0:2

E խումբ

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Ռեալ Սոսիեդադ»` 0:1 (տեսանյութ)

«Օմոնիա» - «Շերիֆ»` 0:3

F խումբ

«Լացիո» - «Ֆեյենորդ»` 4:2

«Շտուրմ» - «Միդտյուլանդ»` 1:0

G խումբ

«Նանտ» - «Օլիմպիակոս»` 2:1

«Ֆրայբուրգ» - «Քարաբագ»` 2:1

H խումբ

«Ցրվենա Զվեզդա» - «Մոնակո»` 0:1  

«Ֆերենցվարոշ» - «Տրաբզոնսպոր»` 3:2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում