23:48  ,  8 սեպտեմբերի, 2022

Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկն» ու «Բազելն» առաջին խաղակեսին ավարտեցին ոչ ոքի, Դաշյանի գոլը

Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Շվեյցարիայում հյուրընկալվել է «Բազելին»։ Ավարտվել էր առաջին խաղակեսը։ Հաշիվը հավասար է՝ 1:1:

23-րդ րոպեին դաշտի տերերը ստացան 11-մետրանոցի հնարավորություն։ Այն արդյունավետ իրացրեց շվեյցարացի կիսապաշտպան Դարիան Մալեսը։

4 րոպե անց հավասարությունը վերականգնեց կիսապաշտպան Արտակ Դաշյանը։

Նույն խմբում Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանն» ընդունել է Լիտվայի չեմպիոն «Ժալգիրիսին»։ Առաջին խաղակեսում հաշիվը չի բացվել։ «Սլովանի» մեկնարկային կազմում է նաեւ Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը։

Ընդմիջում է

Կոնֆերենցիաների լիգա, առաջին տուր

H խումբ

«Բազել» - «Փյունիկ»` 1:1 (առաջին խաղակես)

Դարիան Մալես, 23, 11մ -  Արտակ Դաշյան, 27

«Սլովան Բրատիսլավա» - «Ժալգիրիս»` 0:0 (առաջին խաղակես)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով