22:27  ,  8 սեպտեմբերի, 2022

Եվրոպայի լիգա․ Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում է

Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» սեպտեմբերի 8-ին կընդունի իսպանական «Ռեալ Սոսիեդադին»։

Անգլիական թիմի մեկնարկային կազմում է 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը Պրեմիեր լիգայի նախորդ չորս խաղում մնացել էր պահեստայինների նստարանին։

«Մանչեսթեր Յունայթեդ»․ Դե Խեա, Դալո, Լինդելյոֆ, Մագուայր, Մալասիա, Էրիկսեն, Կազեմիրո, Ֆրեդ, Անտոնի, Ռոնալդու, Էլանգա։

Պահեստայիններ․ Դուբրավկա, Հիթոն, Մարտինս, Վարան, Վան-Բիսակա, Ֆրեդրիկսոն, Ֆերնանդեշ, Մաքթոմինայ, Իկբալ, Գարնաչո, Սանչո, Մաքնիլ։

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Ռեալ Սոսիեդադ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում