15:14  ,  8 սեպտեմբերի, 2022

Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա լավագույն խաղացողներն ու լավագույն գոլերը

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրի հանդիպումների արդյունքում՝ շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների քառյակը․ Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»),  Կիլիան Մբապե (ՊՍԺ), Պյոտր Զելինսկի («Նապոլի), Լերոյ Սանե («Բավարիա»)։

Լեւանդովսկին երեք գոլ էր խփել չեխական «Վիկտորիա Պլզենին», «Բարսելոնան» հաղթել էր 5:1 հաշվով։ ՊՍԺ-ն Մբապեի դուբլի շնորհիվ 2:1 հաշվով հաղթել էր Թուրինի «Յուվենտուսին», Սանեն մեկ գոլ էր խփել Միլանի «Ինտերին», «Բավարիան» հաղթել էր 2:0 հաշվով, Զելինսկին երկու գոլ էր խփել անգլիական «Լիվերպուլին», «Նապոլին» հաղթել էր 4:1 հաշվով։

Լավագույն գոլի մրցանակին հավակնում են Մբապեն, Սանեն,  Ալեխանդրո Գրիմալդոն («Բենֆիկա») եւ Ֆերան Տորեսը («Բարսելոնա»)։

ՈւԵՖԱ-ի կայքում ընթանում է քվեարկություն։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում