14:52  ,  8 սեպտեմբերի, 2022

Չեմպիոնների լիգա․ Լեւանդովսկին հետ թողեց Բենզեմային լավագույն ռմբարկուների ցուցակում

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» նորեկ, լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակում բարձացավ երրորդ տեղ՝ առաջ անցնելով Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայից։

Խմբային մրցաշարի առաջին տուրում Լեւանդովսկին 3 գոլ խփեց չեխական «Վիկտորիա Պլզենին» (5:1) եւ գոլերի քանակը գլխավոր եվրագավաթային մրցաշարում հասցրեց 89-ի։ Բենզեման խփել է 86 գոլ։

Առաջին երկու տեղերում են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն (140) եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին (125)։

«Մանչեսթեր Յունայթեդն» այս մրցաշրջանում հանդես է գալու Եվրոպայյի լիգայի խմբային մրցաշարում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս