11:09  ,  8 սեպտեմբերի, 2022

US Open. Ալկարասը հաղթեց Սիներին եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ (ֆոտո)

Աշխարհի չորրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափիչ։ 19-ամյա իսպանացի թենիսիստը 6:3, 6:7 (7:9), 6:7 (0:7), 7:5, 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 13-րդ ռակետ, 21-ամյա իտալացի Յանիկ Սիներին։ Պայքարը տեւեց 5 ժամ եւ 18 րոպե։

Կիսաեզրափակիչում Ալկարասի մրցակիցը կլինի ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոն։ Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն ռուսաստանցի Կարեն Խաչանովը եւ նորվեգացի Կասպեր Ռուուդը։ Հանդիպումները տեղի կունենան սեպտեմբերի 9-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում