00:53  ,  8 սեպտեմբերի, 2022

ՉԼ․ «Ինտերը» Մխիթարյանի հետ պարտվեց «Բավարիային», օրվա բոլոր արդյունքները (ֆոտո, վիդեո)

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում սեպտեմբերի 7-ին առաջին տուրի հանդիպումներն անցկացրին A, B, C եւ D խմբերում ընդգրկված թիմերը։

A խմբում իտալական «Նապոլին» ընդունեց Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլին» եւ հաղթեց 4:1 հաշվով։

Նույն խմբում ավելի վաղ հոլանդական «Այաքսը» Ամստերդամում 4:0 հաշվով պարտության էր մատնել շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսին»։

B խմբում բելգիական «Բրյուգեն» տանը նվազագույն հաշվով պարտության մտանեց գերմանական «Բայերին»։

Մադրիդի «Աթլետիկոն»  2:1 հաշվով հաղթեց «Պորտուին»:

D խմբում «Տոտենհեմը» Լոնդոնում բրազիլացի հարձակվող Ռիշարլիսոնի դուբլի շնորհիվ հաղթեց ֆրանսիական «Մարսելին»։

Այս խմբում ավելի վաղ պորտուգալական «Սպորտինգը» Գերմանիայում 3:0 հաշվով առավելության էր հասել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» նկատմամբ։

C խմբում Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերն» ընդունեց Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիային» եւ պարտություն կրեց 0:2 հաշվով։ Առաջին խաղակեսում գերմանացի հարձակվող Լերոյ Սանեն բացեց հաշիվը, իսկ երկրորդ խաղակեսում ինքնագոլի հեղինակ դարձավ իտալացի կիսապաշտպան Դանիլո Դամբրոզիոն։

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։

Խմբի մյուս խաղում Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» տանը մրցեց Չեխիայի չեմպիոն «Վիկտորիա Պլզենի» հետ։ Չավիի գլխավորած թիմը հաղթեց 5:1 հաշվով։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։

Չեմպիոնների լիգա, առաջին տուր

A խումբ

«Նապոլի» - «Լիվերպուլ»՝ 4:1 (տեսանյութ)

Պյոտր Զելինսկի, 5, 11մ, 47, Անդրե Զամբո Անգիսա, 31, Ջովանի Սիմեոնե, 44 - Լուիս Դիաս, 49

Չիրացրած 11մ՝ Վիկտոր Օսիմեն («Նապոլի»), 19

«Այաքս» - «Գլազգո Ռեյնջերս»՝ 4:0 (տեսանյութ)

Էդսոն Ալվարես, 17, Սթիվեն Բերգեյս, 32, Մոհամեդ Կուդուս, 33, Սթիվեն Բերգվեյն, 83

B խումբ

«Բրյուգե» - «Բայեր»՝ 1:0

Լուբադե Սիլա, 42

«Աթլետիկո Մադրիդ» - «Պորտու»՝ 2:1 

Մարիո Էրմոսո, 90+2, Անտուան Գրիզման, 90+10 - Մատեուս Ուրիբե, 90+5, 11մ

Հեռացում՝ Մեհդի Տարեմի («Պորտու»), 81, երկրորդ դեղին քարտ

D խումբ

«Տոտենհեմ» - «Մարսել»՝ 2:0 (տեսանյութ)

Ռիշարլիսոն, 76, 81

Հեռացում՝ Շանսել Մբեմբա («Մարսել»), 47

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Սպորտինգ Լիսաբոն»՝ 0:3 (տեսանյութ)

Մարկուս Էդվարդս, 65, Ֆրանսիշկու Տրինկաու, 67, Նունու Սանտուշ, 82

C խումբ

«Բարսելոնա» - «Վիկտորիա Պլզեն»՝ 5:1 (տեսանյութ)

Ֆրանկ Կեսիե, 13, Ռոբերտ Լեւանդովսկի, 34, 45+3, 67, Ֆերան Տորես, 71 - Յան Սիկորա, 44

«Ինտեր» - «Բավարիա»՝ 0:2 (տեսանյութ)

Լերոյ Սանե, 25, Դանիլո Դամբրոզիո, 66, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում