21:49  ,  7 սեպտեմբերի, 2022

ՉԼ․ «Ինտերի» եւ «Բավարիայի» մեկնարկային կազմերը

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերը» Միլանում կընդունի Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիային»։ Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը։

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» մեկնարկային կազմում է։

«Ինտեր»․ Օնանա, Դամբրոսիո, Շկրինյար, Բաստոնի, Դյումֆրիս, Մխիթարյան, Բրոզովիչ, Չալհաօգլու, Գոսենս, Լաուտարո Մարտինես, Ջեկո։

«Բավարիա»․ Նոյեր, Դե Լիգտ, Էրնանդես, Դեւիս, Պավար, Կիմիխ, Սանե, Քոման, Զաբիտցեր, Մանե, Մյուլեր։

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում