21:07  ,  7 սեպտեմբերի, 2022

«Փյունիկի» սենեգալցի նորեկը

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկին» է միացել 29-ամյա սենեգալցի հարձակվող Դամե Դիոպը, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Դիոպը նախկինում հանդես է եկել սենեգալյան «Տուրե Կունդայում», մերձմոսկովյան «Խիմկիում», Գյումրիի «Շիրակում», չեխական «Սլավիայում», «Ֆաստավ Զլինում», «Բանիկ Օստրավայում» և թուրքական «Հաթայսպորում»: Նրա նախորդ թիմը եղել է չեխական «Չեսկե Բուդեյովիցեն»։

Գյումրիի «Շիրակի» կազմում սենեգալցի հարձակվողը մեկական անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն (2012/13թթ․), գավաթակիր (2011/12թթ․) և սուպերգավաթակիր (2013թ․)։ 2016/17թթ․ մրցաշրջանում նա «Ֆաստավ Զլինի» հետ նվաճել է Չեխիայի գավաթը։

Հայաստանի Բարձագույն խմբի առաջնություններում փորձառու հարձակվողն անցկացրել է 43 խաղ՝ դառնալով 13 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Չեխական «Ֆաստավ Զլինի» կազմում Դամե Դիոպը մասնակցել է Եվրոպայի լիգայի 2017/18թթ․ խաղարկության խմբային փուլի 6 հանդիպումներից 5-ին, որոնցում գրավել է դանիական «Կոպենհագենի» դարպասը։

Դիոպը ժամանակին հանդես է եկել Սենեգալի Մ-17, Մ-20 և Մ-23 տարեկանների հավաքականներում, նաև մեկ հանդիպում է անցկացրել Սենեգալի ազգային հավաքականում՝ 2014թ․ մայիսին մասնակցելով Կոլումբիայի հավաքականի հետ ընկերական խաղին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով