19:08  ,  7 սեպտեմբերի, 2022

US Open. Նիկ Կիրյոսը Կարեն Խաչանովից կրած պարտությունից հետո կոտրել է ռակետները (տեսանյութ)

Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության քառորդ եզրափակիչում ռուսաստանցի Կարեն Խաչանովից կրած պարտությունից հետո ավստրալացի Նիկ Կիրյոսը ցասման նոպա է ունեցել։ Նա սկսել է ռակետներով հարվածել հատակին։

Հիշեցնենք, որ աշխարհի 31-րդ ռակետ, 26-ամյա Կարեն Խաչանովը 25-րդ ռակետ, 27-ամյա Նիկ Կիրյոսին հաղթել էր հինգ սեթում՝ 7:5, 4:6, 7:5, 6:7 (3:7), 6:4։

Կարեն Խաչանովն առաջին անգամ կխաղա «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում