00:53  ,  7 սեպտեմբերի, 2022

ՉԼ․ «Ռեալի», «Մանչեսթեր Սիթիի» եւ ՊՍԺ-ի հաղթանակները, օրվա բոլոր արդյունքները (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում խմբային մրցաշարի առաջին տուրի հանդիպումներն անցկացրին E, F, G, H խմբերում ընդգրկված թիմերը։

E խմբում Իտալիայի չեմպիոն «Միլանը» Ավստրիայում չկարողացավ հաղթել «Զալցբուրգին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

Խմբի մյուս խաղում ավելի վաղ խորվաթական «Դինամո Զագրեբը» 1:0 հաշվով պարտության էր մատնել Լոնդոնի «Չելսիին»։

F խմբում Չեմպիոնների լիգայի գավաթակրի տիտղոսը պաշտպանող Մադրիդի «Ռեալը» Շոտլանդիայում 3:0 հաշվով առավելության հասավ «Սելթիկի» նկատմամբ։

Գերմանական «ՌԲ Լայպցիգը» տանը 1:4 հաշվով պարտվեց ուկրաինական «Շախտյոր Դոնեցկին»։

G խմբում Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Իսպանիայում 4:0 հաշվով հաղթեց «Սեւիլիային»։ Դուբլի հեղինակ դարձավ մանչեսթերյան թիմի նորեկ, նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, աչքի ընկան նաեւ անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը եւ պորտուգալացի պաշտպան Ռուբեն Դիաշը։

Խմբի մյուս խաղում ավելի վաղ Դորտմունդի «Բորուսիան» 3:0 հաշվով հաղթել էր դանիական «Կոպենհագենին»։

H խմբում Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն Փարիզում մրցեց Թուրինի «Յուվենտուսի» հետ եւ առավելության հասավ 2:1 հաշվով ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի դուբլի շնորհիվ։

Պորտուգալական «Բենֆիկան» տանը 2:0 հաշվով պարտության մատնեց իսրայելական «Մաքաբի Հայֆային»։

Չեմպիոնների լիգա, առաջին տուր

E խումբ

«Զալցբուրգ» - «Միլան»՝ 1:1 

Նոա Օկաֆոր, 28  -  Ալեքսիս Սալեմակերս, 40

«Դինամո Զագրեբ» - «Չելսի»՝ 1:0 (տեսանյութ)

Միսլավ Օրշիչ, 13

F խումբ

«Սելթիկ» - «Ռեալ Մադրիդ»՝ 0:3 (տեսանյութ)

Վինիսիուս Ժունիոր, 56, Լուկա Մոդրիչ, 60, Էդեն Ազար, 77

«ՌԲ Լայպցիգ» - «Շախտյոր Դոնեցկ»՝ 1:4

Մոհամեդ Սիմական, 57  -  Մարիան Շվեդ, 16, 58, Միխայիլ Մուդրիկ, 76, Լասինա Տրաորե, 85

G խումբ

«Սեւիլիա» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:4 (տեսանյութ)

Էրլինգ Հոլանդ, 20, 67, Ֆիլ Ֆոդեն, 58, Ռուբեն Դիաշ, 90+2

«Բորուսիա Դորտմունդ» - «Կոպենհագեն»՝ 3:0 (տեսանյութ)

Մարկո Ռոյս, 35, Ռաֆայել Գերեյրու, 42, Ջուդ Բելինգեմ, 86

H խումբ

ՊՍԺ - «Յուվենտուս»՝ 2:1 (տեսանյութ)

Կիլիան Մբապե, 5, 22  -  Ուեսթոն Մաքենի, 53

«Բենֆիկա» - «Մաքաբի Հայֆա»՝ 2:0

Ռաֆայել Սիլվա, 50, Ալեխանդրո Գրիմալդո, 54

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում