14:24  ,  6 սեպտեմբերի, 2022

Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկը» մեկնեց Շվեյցարիա (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» մեկնեց Շվեյցարիա, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը սեպտեմբերի 8-ին կհյուրընկալվի Շվեյցարիայի փոխչեմպիոն «Բազելին»։ Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

H խմբում ընդգրկված են նաեւ Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանն» ու Լիտվայի չեմպիոն «Ժալգիրիսը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս