09:05  ,  6 սեպտեմբերի, 2022

US Open. Ռաֆայել Նադալը պարտվեց

Աշխարհի երրորդ ռակետ Ռաֆայել Նադալը չկարողացավ դուրս գալ ԱՄՆ-ի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։ Իսպանացի թենիսիստը 3 ժամ եւ 31 րոպեում պարտվեց աշխարհի 26-րդ ռակետ, ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին՝ 4:6, 6:4, 4:6, 3:6։

Տիաֆոյի հաջորդ մրցակիցը կլինի ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովը, որը պայքարից դուրս էր թողել բրիտանացի Քեմերոն Նորիին։

ԱՄՆ-ի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 60 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English