01:00  ,  6 սեպտեմբերի, 2022

US Open. Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը քառորդ եզրափակիչում է

Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը դուրս եկավ ԱՄՆ-ի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։ Լեհ թենիսիստուհին 2 ժամ եւ 24 րոպեում պարտության մատնեց գերմանացի Յուլե Նիմայերին։

Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Իգա Շվյոնտեկը կմրցի ամերիկացի Ջեսիկա Պեգուլայի հետ, որը 6:3, 6:2 հաշվով հաղթեց չեխ Պետրա Կվիտովային։

ԱՄՆ-ի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 60 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English