22:24  ,  5 սեպտեմբերի, 2022

«Ատալանտան» հաղթեց եւ բարձրացավ առաջին տեղ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 5-րդ տուրում «Ատալանտան» հյուրընկալվեց ուժեղագույնների լիգայի նորեկ «Մոնցային» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

Իտալացի Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմից աչքի ընկան դանիացի հարձակվող Ռասմուս Հոյլունն ու նիգերիացի հարձակվող Ադեմոլա Լուկմանը։

«Ատալանտան» 13 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, երկրորդ եւ երրորդ տեղերում գտնվող «Նապոլին» ու «Միլանն» ունեն 11-ական միավոր։ «Մոնցան» 5-րդ պարտությունը կրեց եւ վերջինն է։

Իտալիայի առաջնություն, 5-րդ տուր

«Մոնցա» - «Ատալանտա»՝ 0:2 (տեսանյութ)

Ռասմուս Հոյլուն, 57, Ադեմոլա Լուկման, 65

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում