18:49  ,  5 սեպտեմբերի, 2022

Չեմպիոնների լիգա․ «Լիվերպուլի» հայտացուցակը

Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հրապարակել է կազմը, որը կմասնակցի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարին։

«Լիվերպուլ»

Դարպասապահներ․ Ալիսոն, Ադրիան, Քիվան Կելեհեր։

Պաշտպաններ․ Ջո Գոմես, Վիրջիլ վան Դեյք, Իբրաիմա Կոնատե, Կոստաս Ցիմիկաս, Քելվին Ռեմզի, Էնդի Ռոբերտսոն, Ժոել Մատիպ, Նաթանիել Ֆիլիփս, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ։

Կիսապաշտպաններ․ Ֆաբինյո, Տիագո Ալկանտարա, Ջեյմս Միլներ, Ջորդան Հենդերսոն, Ֆաբիո Կարվալյո, Արթուր, Ստեֆան Բայչետիչ։

Հարձակվողներ․ Ռոբերտո Ֆիրմինո, Մոհամեդ Սալահ, Դիոգու Ժոտա, Լուիս Դիաս, Դարվին Նունիես։

Չեմպիոնների լիգայի առաջին տուրում «Լիվերպուլը» սեպտեմբերի 7-ին կհյուրընկալվի իտալական «Նապոլիին»։ A խմբում ընդգրկված են նաեւ հոլանդական «Այաքսն» ու շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում