14:41  ,  5 սեպտեմբերի, 2022

«Փյունիկ» - «Սլովան» հանդիպման տոմսերի գները

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում  սեպտեմբերի 15-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Սլովակիայի չեմպիոն «Սլովանին» (Բրատիսլավա)։ Խաղը կմեկնարկի ժամը 20:45-ին։

Խաղի տոմսերի առցանց վաճառքը կսկսվի սեպտեմբերի 5-ին, 15:00-ից այս հղմամբ։

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնի տոմսարկղերից վաճառքը կմեկնարկի սեպտեմբերի 11-ից, ժամը 11:00-ից։ Տոմսարկղերը կաշխատեն մինչև 19:00-ն։

1 անձը կարող է ձեռք բերել 5 տոմսից ոչ ավելի։

Արևմտյան տրիբունա` 3000 դրամ

Արևելյան տրիբունա՝ 1000 դրամ

Հյուսիսային և հարավային տրիբունա՝ 500 դրամ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում