11:47  ,  5 սեպտեմբերի, 2022

Չեմպիոնների լիգա․ Մադրիդի «Ռեալի» հայտացուցակը

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ներկայացրել է հայտացուցակը Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի համար։ Արքայական ակումբը անցած մրցաշրջանում նվաճել է այս մրցաշարի գավաթը։

«Ռեալ»

Դարպասապահներ․ Կուրտուա, Լունին։

Պաշտպաններ․ Կարվախալ․ Միլիտաո, Ալաբա, Վալիեխո, Նաչո, Օդրիոսոլա, Ռյուդիգեր, Մենդի, Վինիսիուս Տոբիաս։

Կիսապաշտպաններ․ Կրոս, Մոդրիչ, Կամավինգա, Վալվերդե, Վասկես, Տչուամենի, Սեբալյոս։

Հարձակվողներ․ Ազար, Բենզեմա, Ասենսիո, Վինիսիուս Ժունիոր, Ռոդրիգո, Դիաս, Բրավո։

Խմբային մրցաշարի առաջին տուրում «Ռեալը» սեպտեմբերի 6-ին կհյուրընկալվի շոտլանդական «Սելթիկին»։ F խմբում ընդգրկված են նաեւ Դոնեցկի «Շախտյորն» ու գերմանական «ՌԲ Լայպցիգը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում