00:40  ,  5 սեպտեմբերի, 2022

«Ռոման» պարտվեց՝ 0:4 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 5-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվեց «Ուդինեզեին»։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը պարտություն կրեց 0:4 հաշվով։

«Ուդինեզեի» գոլերը խփեցին իտալացի պաշտպան Իենոմա Ուդոգիեն, գերմանացի կիսապաշտպան Լազար Սամարջիչը, արգենտինացի կիսապաշտպան Ռոբերտո Պերեյրան եւ սլովենացի կիսապաշտպան Սանդի Լովրիչը։

«Ուդինեզեն» 10 միավորով բարձրացավ չորրորդ տեղ, «Ռոման» նույնպես ունի 10 միավոր եւ 5-րդն է։

Իտալիայի առաջնություն, 5-րդ տուր

«Ուդինեզե» - «Ռոմա»՝ 4:0 (տեսանյութ)

Իենոմա Ուդոգիե, 5, Լազար Սամարջիչ, 56, Ռոբերտո Պերեյրա, 75, Սանդի Լովրիչ, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս