22:53  ,  4 սեպտեմբերի, 2022

«Վիլյառեալը» հաղթեց եւ հավասարվեց «Բարսելոնային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության չորրորդ տուրում «Վիլյառեալը» տանը մրցեց «Էլչեի» հետ եւ առավելության հասավ 4:0 հաշվով։

Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմից աչքի ընկան իսպանացի հարձակվող Ժերար Մորենոն, արգենտինացի կիսապաշտպան Ջովանի Լո Չելսոն, ֆրանսիացի հարձակվող Ֆրանսիս Կոկլենը եւ իսպանացի կիսապաշտպան Խոսե Լուիս Մորալեսը։

«Վիլյառեալը» 10 միավորով հավասարվեց երկրորդ տեղում ընթացող «Բարսելոնային» եւ երրորդն է։ «Էլչեն» նախավերջինն է՝ 1 միավոր։ Առաջատար «Ռեալն» ունի 12 միավոր։

Իսպանիայի առաջնություն, չորրորդ տուր

«Վիլյառեալ» - «Էլչե»՝ 4:0 (տեսանյութ)

Ժերար Մորենո, 26, Ջովանի Լո Չելսո, 36, Ֆրանսիս Կոկլեն, 89, Խոսե Լուիս Մորալես, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում